Նախագիծ ենք ներկայացնելու, որ կապիտուլյանտ վարչապետը, որն անարդյունավետ, ձախողակ, տգետ կառավարում է իրականացրել, հրաժարական տա. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)


13:12 , 24 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք որոշակի քաղաքական պատասխանատվության հետ` ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի մասով, այլ նաև մեր մասով: Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստին ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Մենք՝ որպես Երևանի ավագանու անդամներ, պետք է դիրքորոշում արտահայտենք երկրում տեղի ունեցող իրավիճակներին, դիրքորոշում արտահայտենք այն իշխանությանը, վարչապետին, որը երկիրը, կարելի է ասել, վթարի ենթարկեց, և յուրաքանչյուրս մեր մասով կրենք մեր բաժին պատասխանատվությունը, դրա համար մենք ունենք իրավական մեխանիզմներ, իսկ դրա համար ֆեյսբուքյան պատերը բավարար չեն»,-ասաց նա:

Դավիթ Խաժակյանը ներկայացրեց համապատասխան դրույթը, որով ավագանին կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ: Նա ասաց, որ կոլապսի ենթարկված պետական ապարատը և դրա ղեկավար վարչապետն իրենց անգործունակության պայմաններում խնդիրները չեն կարող լուծել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։