Երևանի ավագանու երկու ներկայացուցիչներ հեռանում են «Իմ քայլը» խմբակցությունից


12:52 , 24 նոյեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Իզաբելլա Աբգարյանը հեռացել է «Իմ քայլը» խմբակցությունից։ Այս մասին նոյեմբերի 24-ին Երեւանի ավագանու նիստում հայտնեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Դրանից բացի, ավագանիում անդամությունը դադարեցրել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը (քաղաքաշինության եւ հողօգտագործման մշտական հանձնաժողովի նախագահ – խմբ․)»,- նշել է նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն իր հերթին հավելել է, որ Մարկոս Հարությունյանն էլ («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն) լքել է քաղաքաշինության եւ հողօգտագործման մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։