Երևանի քաղաքապետարանը 2 միլիոն դոլար է հատկացրել Ստեփանակերտի վերականգնման համար


12:43 , 24 նոյեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Ստեփանակերտի վերականգնման համար Երեւան քաղաքի` Ամանորի միջոցառումների կազմակերպման համար նախատեսված 2020 թվականի բյուջեից 100 միլիոն դրամ (2 միլիոն դոլար) է հատկացվել: Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 24-ին Երեւանի ավագանու նիստին:

Միջոցները ծախսվելու են Արցախի մայրաքաղաքում վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների եւ օբյեկտների վերականգնման աշխատանքների վրա:

Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը նշել է, որ ապագայում նախատեսվում է լրացուցիչ միջոցներ հատկացնել Երեւանի բյուջեից: