Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը


11:12 , 24 նոյեմբեր, 2020
Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը: Ամոթ ու խայտառակ վիճակ է՝ մարդիկ թքած ունեն դատարանի սանկցիայում նշված հանգամանքների վրա: Օրինակ՝ այնտեղ հստակ նշված է, թե քննիչներից կոնկրետ ով կարող էր խուզարկություն իրականացնել, բայց եկել են միանգամայն այլ մարդիկ: Դատարանի որոշման մեջ նաև հստակ է, թե ինչ պետք է որոնեն (ցույց կազմակերպելու ապացույցներ), բայց ոստիկաններն առգրավում են Միհրան Հակոբյանի օրինական զենքերը: Մի խոսքով՝ ոնց Նիկոլն է աշխատում, այդպես էլ իրեն ծառայող իրավապահ համակարգը: Երկիրը շարունակում է անդունդը գահավիժել...