Դիմել եմ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու խնդրանքով. Գաբրիել Բալայան


22:35 , 23 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներակայացրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին ասաց Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին` շարունակո՞ւմ է պաշտոնավարել, թե ոչ:

«Պաշտոնավարման ընթացքում անմնացորդ նվիրումով ես և իմ գործընկերները հնարավոր ամեն ինչ արել ենք պաշտպանական ոլորտի ինձ վստահված ուղղություններում  բարեփոխումներ իրականցնելու համար՝ արձանագրելով ինստիտուցիոնալ անշրջելի ձեռքբերումներ։ Ցավով արձանագրում եմ նաև բացթողումներ, որոնց համադրության արդյունքում ս.թ. նոյեմբերի 20-ին դիմել եմ վարչապետին ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով»,-ասաց Բալայանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ