Թուրքը Բերդաշենից 6-ից 8 կմ ներքեւ է, իմ հողատարածքում էլ 200 մետր խախտում են արել․ Բերդաշեն գյուղի բնակիչ


20:22 , 23 նոյեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում թուրք չկա, թուրքը Բերդաշենից 6-ից 8 կմ ներքեւ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Կամո Աղաջանյանն՝ անդրառնալով տարածված այն լուրերին, թե հակառակ պայմանավորվածությունների, ադրբեջանական զորքը փորձում է գրավել Բերդաշենը։

«Գյուղի տակով «տռաս» է անցնում, թուրքն էնտեղ է, մեր այգիներն ու դաշտերն էլ են էնտեղ։ Էդ «տռասում» հատվածներ կան, որ մեր վարչական տարածքներն են, կա, որ իրենցն է եղել ԼՂԻՄ-ի ժամանակ։ Հիմա թուրքի ու ռուսի ներկայացուցիչները եկել են ու սահմաններ են դնում։ Անձամբ իմ հողատարածքում 200 մետր խախտում են արել, ու ռուսն էլ դրան էնպես չի արձագանքում, ոնց որ պետքն է, թուրքը ոնց ասում է, այնպես էլ սահմանը գծում են։ GPS-ը ձեռքն ասում է՝ սահմանը սա է եղել, բայց դա չի եղել»,- ասաց Կամո Աղաջանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ