Ես և իմ ընտանիքն ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. Զոհրաբ Մնացականյան


17:11 , 23 նոյեմբեր, 2020
Aysor.am-ը գրում է.
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը չի պատրաստվում լքել Հայաստանը: Այդ մասին նա ասաց Aysor.am-ի հետ զրույցում: 
 
«Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ, որ ես և իմ ընտանիքն ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. ցանկացած ձևով կամ կարգավիճակով այն լքելու ո՛չ մտադրություն ունեմ, ո՛չ էլ՝ ցանկություն», - Aysor.am-ին ասաց Մնացականյանը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ