Իտալացի հանրահայտ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին իր կատարումը նվիրել է Արցախին


16:03 , 23 նոյեմբեր, 2020

Հայազգի կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանը տեսանյութ է հրապարակել, որում նվագում է Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին:

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին իտալացի հանրահայտ ակորդեոնահար է, որը պարբերաբար ելույթներ է ունենում Երևանում: Մարտին Ուլիխանյանի հեղինակությամբ վոկալիզը՝ Մարիոյի կատարմամբ, նվիրված է Արցախին: