Այդ երեխաներին 2-3 օր առաջ են գերության վերցրել Ջեբրայիլի, Հադրութի տարածքից. անհետ կորած զինծառայողի հարազատ (Video)


15:08 , 23 նոյեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Այս նկարները, որ ձեզ հեռախոսով ցույց տվեցին, այդ երեխաներին ընդամենը 2-3 օր առաջ են գերության վերցրել Ջեբրայիլի, Հադրութի տարածքից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին ասաց անհետ կորած զինծառայողի հարազատը։

Նշենք, որ այս պահին Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում անհետ կորած զինծառայողների ծնողները։