Մահապատիժների թվով առաջատար Տեխասում վերջանում է մահացու ներարկման համար անհրաժեշտ դեղորայքը. LAT


14:24 , 2 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում մահապատիժների թվով առաջատար Տեխասում վերջանում են ներարակումների համար դեղամիջոցները՝ հաղորդում է The Los Angeles Times-ը: Այս տեղեկությունը հաստատել է Տեխասի քրեական դատարանի մամլո քարտուղար Ջեյսոն Քլարքը: Նրա հայտարարությունում ասվում է, որ պենտոբարբիտալի պաշարները կվերջանան սեպտեմբերին: 

«Գերատեսչությունն ուսումնասիրում է պենտոբարբիտալի կամ այլ դեղորայքի աղբյուրներ հայտնաբերելու հնարավորությունները՝ մահացու ներարկումներն իրականացնելու համար»,- նշել է Քլարքը: 

2013 թ. Տեխասում մահապատժի են ենթարկվել 11 կալանավորներ: Եվս երկու մահապատիժներ նախատեսված են սեպտեմբերին, իսկ մինչև տարվա վերջ պետք է իրականացվեն առնվազն հինգը: