Նիժնի Նովգորոդում կտեղադրվի Արամ Խաչատրյանի կիսանդրին


13:48 , 23 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում 2021 թվականին տեղադրվելու է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի կիսանդրին, գրում է rossaprimavera.ru կայքը: 

Հայտնի քանդակագործ Միքայել Սողոյանի խոսքով՝ հուշարձանը կանգնեցվելու է անվանի կոմպոզիտորի ծննդյան օրվա կապակցությամբ. նախաձեռնության հեղինակներ են Նիժնի Նովգորոդնի բնակիչները և հենց ինքը՝ քանդակագործը, որը նշել է, որ ավելի ուշ քանդակի պատրաստման և այն մինչև հունիսի 6-ը՝ կոմպոզիտորի ծննդյան օրը, կանգնեցնելու խնդրանքով նամակ է ստացել քաղաքապետից: 

Սողոյանը պատմել է, որ Երևանի, Մոսկվայի և Թբիլիսի երաժիշտները, որոնցից շատերի հետ կապված է եղել կոմպոզիտորի կյանքը, ավանդաբար նշում են հունիսի վեցը:

Ամբողջկան հոդվածը կարող եք կարդալ այստեղ։