Մարսելի սպորտային տնօրեն. Մտադիր ենք նոր պայմանագիր առաջարկել Վիլաշ-Բոաշին


13:39 , 23 նոյեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

«Մարսելի» սպորտային տնօրեն Պաբլո Լոնգարիան հայտնել է, որ ակումբը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին, տեղեկացնում է RMC Sport-ը:

Նշվում է, որ պորտուգալացուն երկու տարվա պայմանագիր է առաջարկվելու:

Հիշեցնենք, որ Բոաշը 2019-ին էր գլխավորել «Մարսելը»: Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում թիմը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: