«Երևան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից նախաձեռնված հումանիտար օգնության առաջին ինքնաթիռը». Ժոնաթան Լաքոթ


12:46 , 23 նոյեմբեր, 2020

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Հայաստան ժամանած հումանիտար օգնության վերաբերյալ.

«Երևան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից նախաձեռնված հումանիտար օգնության առաջին ինքնաթիռը:

Ինքնաթիռը ֆրանսիական դիվանագիտության ճգնաժամային կենտրոնինն է և բեռնված է դեղերով, բժշկական պարագաներով՝ հայկական առողջապահական համակարգին աջակցելու համար, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված մարդկանց համար նախատեսված առաջին ահնրաժեշտության պարագաներով:

Հաջորդ ինքնաթիռը կժամանի նոյեմբերի 27-ին»: