Տղերքը վիրավոր, ծանր վիճակում, էս ցրտին պետք ա ընկնեն դռնեդուռ, որ երկու կոպեկ հաշմանդամության թոշակ ստանան. էս ո՞ւր հասանք


12:10 , 23 նոյեմբեր, 2020

Բա որ ասում եմ՝ անտեր երկիր ա, չեք հավատում...
Ուրեմն ձեռք ու ոտք կորցրած, անդամահատված տղերքը պետք է հավաքեն փաստաթղթեր ու ՄՈՏԵՆԱՆ Արցախի կառավարության օպերատիվ շտաբ, որ ստանան հաշմանդամություն ու կարգավիճակ։
Ուրիշ լա՞վ եք:

Ուրեմն ձեր շարիկ գլորող աշխատակիցները պետք ա նստեն իրենց տաք աշխատասենյակներում, իսկ ծանր վիրավորում ստացած տղերքը մոտենան, որ պետությունն իր պարտքը կատարի՞...
Դուք լրիվ անմեղսունա՞կ եք, արդեն չեք տիրապետում իրավիճակի՞ն, թե՞ վերջնական ուղեղից զրկվել եք (կասկածում եմ, որ ունեիք)։

Դժվա՞ր է աշխատանքային խումբ ձևավորել, գնալ բոլոր հոսպիտալներով ու հիվանդանոցներով, տեղում բոլոր ձևակերպումներն անել ու հաշմանդամության կարգ տրամադրել տղերքին, որ իրենց կյանքն են դրել էս անտեր երկրի համար: Բոլորիս համար, նաև ձեզ համար:

Առանց այն էլ տղերքի հոգեբանական վիճակը ծանրագույն կիզակետին է, ընտանիքները շոկային վիճակում են, հիմա էլ էս ցրտին պետք ա ընկնեն դռնեդուռ, որ երկու կոպեկ հաշմանդամության թոշակ ստանան...

Էս ո՞ւր հասանք... Անթասիբ, անհայրենիք սրիկաներ...

Հարգելի՛ հայրենակիցներ,
Դիմում ենք բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, ովքեր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։

Խնդրում ենք այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայանալ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության խմբի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով։

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը գտնվում է հետևյալ հասցեում` Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհ 23/1:

Կից հղումն՝ այստեղ։