Իրանը մուտք է գործել ուրանի հարստացման նոր փուլ


12:00 , 23 նոյեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը մուտք է գործել ուրանի հարստացման նոր փուլ՝ ցենտրիֆուգները լիցքավորելով հեքսաֆտորային գազով: Այս մասին գրում է Pars Today-ը։

Քազեմ Ղարիբաբադին նշել է, որ ուրանի հեքսաֆլորիդի կամ UF6 գազի ներարկումը ցենտրիֆուգ,  238 ուրանը 235 ուրանից տարանջատման փուլի վերջին քայլն է: Նա հավելել է. «Նաթանզում, բացի առաջին սերնդի ցենտրիֆուգներից, ուրանը կհարստացվի նաև 174 RM 2 տեսակի ցենտրիֆուգների շղթայով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։