COVID-19․ Մարդկանց ընդհամենը 73 տոկոսն է համաձայն պատվաստանյութ ընդունել


11:06 , 23 նոյեմբեր, 2020

Amerikayidzayn.com-ը գրում է․

Ըստ բրիտանական "The Guardian" թերթի և "Kaiser Health" լրատվականի համատեղ հետքաննության՝ COVID-19-ի բռնկումից ի վեր ԱՄՆ-ում մոտ 1,400 բուժաշխատող կորցրել է կյանքը: Մահացած բուժաշխատողների մեկ երրորդը բույժքույրեր են:

Ըստ հոդվածի բուժաշխատողները "տառապում են հիվանդությունից, տրավմայից և գերհոգնածությունից":

"The Guardian"-ին տված հարցազրույցում վիրահատական բուժքույրն ասել է, որ համավարակի առաջին երկու ամիսների ընթացքում ավելի մեծ թվով մահացածների մարմիններ է տեսել քան իր 25 տարվա կարիերայի ընթացքում: Ջիմ Ջենթիլն ասել է,- "Մեզնից շատերը հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեն":

Կիրակի առավոտյան "Johns Hopkins"-ի կենտրոնը հայտնել է, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 58 միլիոնը:

ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհում ամենից շատ վարակվածներ ունեցող երկիրը՝ ունենալով ավելի քան 12մլն վարակված, որին հաջորդում են Հնդկաստանը՝ 9մլն վարակվածով, ապա Բրազիլիան՝ 6մլն վարակվածով:

Թեև վիրուսը շարունակում է տարածվել, այնուամենայնիվ, ոչ բոլորն են համաձայն պատվաստանյութ ընդունել: "Ipsos" հաստատության վերջին հարցումները ցույց են տվել, որ աշխարհի շուրջ մարդկանց ընդհամենը 73% է համաձայն պատվաստանյութ ընդունել, մինչդեռ ամռանը պատրաստակամություն հայտնողների թիվը չորս տոկոսով ավելի բարձր էր: Պատվաստանյութից հրաժարվելու միտումներն ավելի շատ են եղել Չինաստանում, Ավստրալիայում, Իսպանիայում և Բրազիլիայում:

ԱՄՆ-ի Սննդի և դեղամիջոցների կենտրոնը շաբաթ օրը թույլտվություն է շնորհել հրատապ դեպքերում COVID-19-ի բուժման համար օգտագործել "Regeneron Pharmaceuticals"-ի թերապիան, որն ըստ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրեն բուժել է կորոնավիրուսից:

Ուրբաթ օրը ամերիկյան "Pfizer" և գերմանական ՛BioNTech" ընկերությունները դիմել են ԱՄՆ-ի Սննդի և դեղամիջոցների կենտրոնին իրենց պատվաստանյութերի օգտագործման հրատապ թույլտվության համար: