Եղջերուն հարձակվել է իր ձագին լուսանկարող տղամարդու վրա (Տեսանյութ)


14:05 , 2 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Նորվեգացի լուսանկարիչ Արվիդ Ստրոմնեսը տուժել է եղջերուների կյանքից մի քանի կադր ունենալու ցանկության պատճառով:

Lifenews.ru-ի փոխանցմամբ, Արվիդը տեսանկարահանել է էգ եղջերուի հարձակման պահը իր վրա, երբ ինքը ցանկանում էր լուսանկարել եղջերուի ձագին:

Ստրոմնեսը նշել է, որ եղջերուի հարվածից հետո նա ընկել է, իսկ երբ փորձել է ոտքի կանգնել` եղջերուն կրկին հարվածել է իրեն: