Tert.am-ը գրում է.
Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը հայտել է, որ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ կոչերը երկրի պետականության համար մեծ վտանգ են ներկայացնում: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Մակեյը մեկնաբանել է գործող իշխանության ընդդիմախոսների կողմից հնչեցվող պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ նախաձեռնությունները:
«Իմ ընկալմամբ՝ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ այդ կոչերը ոչ միայն մեծ հիմարություն են, այլև մեծ վտանգ են ներկայացնում առհասարակ Բելառուսի պետականության համար: Եվ եթե ինչ-որ մեկը մտածում է, որ այն բարիք կբերի, ապա նա խորապես սխալվում է»,- ասել է Մակեյը «Беларусь 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի սղագրությունը հրապարակվել է երկրի ԱԳՆ կայքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ