Քո սեփական երկրում քո ժողովրդից վախենալու ես, ահը սրտումդ ես ապրելու, որ ամեն քայլի չթքեն երեսիդ․ Սևակ Հակոբյան


21:16 , 22 նոյեմբեր, 2020
Վերջին երկու օրվա 4 գլխավոր լուրերը.
1. Նիկոլ Փաշինյանը կառավարության (ինչպես ինքն էր առաջ կատակով ասում՝ ժողովրդի) շենքի պատուհանները պատել է ճաղավանդակներով,
2. Նիկոլ Փաշինյանը պատարագի է գնացել բազմաթիվ թիկնապահներով շրջապատված,
3. Նիկոլ Փաշինյանի անցնելու ժամանակ բոլոր փողոցները ոստիկանները փակում են,
4. Փաշինյանի մերձավոր օլիգարխի թիկնազորին ոստիկանական համազգեստ է բաժանվել քաղաքացիներին ջարդելու և առևանգելու համար։
Այ տենց, քո սեփական երկրում քո ժողովրդից վախենալու ես, ահը սրտումդ ես ապրելու, որ ամեն քայլի չթքեն երեսիդ, դուրս ես նայելու ճաղավանդակներից, քո պահապանը լինելու են միայն հանցագործներն ու փշալարը, անգամ թիկնազորով ես անկողին մտնելու։ ՂԶԻԿ։