Սեյրան Սարոյանի առողջական վիճակը կայուն է, դրական. Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն


12:49 , 22 նոյեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իզմիրլյան ԲԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:

Ինչ վերաբերում է Սեյրան Սարոյանին վիրահատելուն, ապա Չարչյանն ասաց.  «Փոքրիկ մանիպուլյացիա է կատարվել։ Այս պահին իրեն լավ է զգում, պարոն Սարոյանին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում»։