Մարդիկ Ստեփանակերտ գնալու ճանապարհին զինվորական շորերով ադրբեջանցիներ են տեսնում որոնք ավտոմեքենա են կանգնացնում


23:14 , 21 նոյեմբեր, 2020

Մարդիկ Ստեփանակերտ գնալու ճանապարհին զինվորական շորերով ադրբեջանցիներ են տեսնում որոնք ավտոմեքենա են կանգնացնում, մարդիկ վախենում են, արագ են քշում, չեն կանգնում։

Ադրբեջանցիների համար տարածքն էս պահին պռոխոդնոյ դվոռ է։ Հիմա գոնե հասկանու՞մ եք Շուշին ու հարակից տարածքները հայկական լինելու, թեկուզ ադրբեջանցիների վերադարձի հեռանկարով և Շուշին ամբողջությամբ ադրբեջանական լինելու, տարբերությունը։

Ու հլա մարդ կա ասում է` ինչ տարբերություն` ադրբեջանցիների վերադարձը կնշանակեր Շուշին հանձնել Ադրբեջանին։

Դուք հիմա մեր բանականության վրա եք փորձում ծիծաղել, ձեզնից մի 1000 անգամ մեծ փորձ ունեցող մարդկանց եք ձեռ առնում։