Միլիկը մոտ է Ինտեր տեղափոխվելուն


22:28 , 21 նոյեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, տեղեկացնում է  Tuttomercato-ն:

Նշվում է, որ «Ինտերի» ղեկավարներն արդեն սկսել են բանակցությունները Միլիկի գործակալների հետ:

Հնարավոր տրանսֆերի արժեքը կազմում է 18 միլիոն եվրո:

Միլիկի պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին և լեհ հարձակվողը չի ցանկանում երկարաձգել այն: