Աշխարհի 3 չեմպիոն՝ մեկ ընտանիքում. ճապոնացիները շրջանցել են Կլիչկոների ռեկորդը


13:23 , 2 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Ճապոնացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Տոմոկի Կամեդան նվաճել է 53,5 կիլոգրամ քաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հայտնում է միջազգային մամուլը:

Այսպիսով, նա երրորդ՝ աշխարհի չեմպիոնն է դարձել է միևնույն ընտանիքում: Տոմոկի Կամեդան հաղթել է Նամիբիան ներկայացնող բռնքամարտիկ Պաուլուս Ամբունդուին և տիրել նրա տիտղոսին: Մինչ այդ, ճապոնացի մարզիկի երկու եղբայրները՝ Կոկին և Դաիկին ևս ուժեղագույնն էին հռչակվել աշխարհում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ