«Այսօր պարզվեց, որ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր ավտոմեքենայով Արցախից իշխանամերձ դասալիք էր փախցնում». Արմեն Աշոտյան


16:59 , 21 նոյեմբեր, 2020

Այսօր պարզվեց, որ մինչեւ մեր տասնյակհազարավոր տղաները առաջնագծում կռիվ էին տալիս, զոհվում, անդամահատվում, արյունահոսում, պատառոտվում եւ անհետ կորում, Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ավտոմեքենայով Արցախից իշխանամերձ դասալիք էր փախցնում...

Պատմեք սա իրենց որդիների կորստի վշտից խենթացող մայրերին, սառնարաններում իրենց երեխաների դիերը որոնող հայրերին, ԴՆԹ անալիզով իրենց զավակների մասունքները գտնող ծնողներին։

#Հողատու ստահակներ

Երազումըս մի մաքի
Մոտըս եկավ հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…