«Ֆրանսիան պատրաստ է իր փորձն ու լիակատար աջակցությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և հարող տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության գործում». Էմանուել Մակրոն


15:30 , 21 նոյեմբեր, 2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր թվիթերյան էջում գրել է.

«Ֆրանսիան պատրաստ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում իր փորձն ու լիակատար աջակցությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի և հարող տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության գործում՝ համագործակցելով Հակամարտություններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ»: