13:12 , 2 օգոստոս, 2013Lragir.am-ը գրում է.
Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել երեկ հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ինչի արդյունքում մի թուրք հովիվ էր սպանվել, տեղեկացնում է Հյուրիյեթը: 35-ամյա Օսման Ուղուրլուն խախտել էր հայ-թուրքական սահմանը:
«Խստորեն դատապարտում ենք պատահականությամբ տեղի ունեցած սահմանային փոքր խախտման համար անմեղ քաղաքացու վրա կրակելը»,- նշված է հաղորդագրության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ը կոչ է արել Երեւանին «խելամտություն ցուցաբերել հարեւանների հետ հարաբերություններում»:
Ըստ թուրքական կողմից հայտարարության, «կենդանին ծննդաբերում էր այնտեղ, եւ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հովիվը փորձում էր հետ բերել կենդանուն»: