UNESCO-ն առաջարկել է իր տեխնիկական աջակցությունը արցախյան հակամարտության ընթացքում վտանգի տակ դրված մշակութային ժառանգության պահպանման համար


14:51 , 21 նոյեմբեր, 2020

UNESCO-ն վերահաստատել է ԼՂ հակամարտությունից հետո մշակութային ժառանգության պահպանման պահանջները: Կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է, որ UNESCO-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյն, ընդունելով Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներին, վերահաստատել է, որ համաշխարհային մշակութային ժառանգությունը պատմության վկան է, և որ միջազգային հանրությունը պարտավորություն է կրում պաշտպանելու ու պահպանելու դրանք ապագա սերունդների համար՝ անկախ ընթացող հակամարտություններից: Ազուլեյն առաջարկել է UNESCO-ի տեխնիկական աջակցությունը: