Պարոնայք, դուք խաթարում եք ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների հոգեկան առողջությունը


12:31 , 21 նոյեմբեր, 2020

Պարոնայք, դուք խաթարում եք ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների հոգեկան առողջությունը:

Պատկերացրեք՝ տարիներ անց հայրենիքի հատվածը կորցրած երիտասարդը փորձում է ստանալ իրեն տանջող հարցերի պատասխանը ու ապշած կարդում այն մասին, որ պատվի և արժանապատվության բոլոր նորմերը ոտնահարածները շարունակել են պաշտոնավարել այս իրավիճակում, և օրինակ․

Պատկերացնո՞ւմ եք այս ամենի մասին տարիներ անց տեղեկացողի հոգեվիճակն ու հետադարձ հայացքը:

Ո՞վ ենք մենք այսքանից հետո որպես ազգ և ժողովուրդ, և արդյո՞ք ապագայի այդ երիտասարդն ունենալու է որևէ ցանկություն՝ իրեն այս ժողովրդի զավակը համարելու...