Ռուսաստանում ռոբոտ են ստեղծել կորոնավիրուսի ախտորոշման քսուք վերցնելու համար


01:53 , 21 նոյեմբեր, 2020

News.am-ը գրում է.

Ռուս գիտնականները մշակել եւ արտոնագրել են ռոբոտավիրաբուժական համալիր, որը կարող է թեստավորման համար պացիենտից քսուք վերցնել, այդ թվում կորոնավիրուսի ախտորոշման համար։ Այս մասին հայտնել է «Ռոսպատենտի» հանրային կապերի կենտրոնը։

«ՌԳԱ Նախագծա-տեխնոլոգիական ինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Շեպտունովը, «Վիրաբուժական ասիստենտ տեխնոլոգիաներ» ԲԲԸ գլխավոր ինժեներ Ռահիմ Նահուշեւը եւ ՌԳԱ ակադեմիկոս Դմիտրի Պուշկարը մշակել եւ արտոնագրել են ռոբոտավիրաբուժական համալիր, որը թույլ է տալիս առանց շփվելու քսուք վերցնել պացիենտի կոկորդից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ