«Վառ հիշողություն․․․»․ Ալլա Պուգաչովան ցավակցել է Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ


21:33 , 20 նոյեմբեր, 2020

168.am-ը գրում է․

Ալլա Պուգաչովան իր ցավակցություններն է հայտնել Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ:

«Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կինը ՝ Ռիտա Սարգսյանը, մահացել է կորոնավիրուսի պատճառով:
Վառ հիշողություն»,– գրել է Պուգաչովան։

Հիշեցնենք, որ Ռիտա Սարգսյանը մահացել է 58 տարեկան հասակում, կորոնավիրուսից: