Քննչական կոմիտեն որոշում է կայացրել ձերբակալել Արթուր Դանիելյանին և այսօրվա տարերային ակցիայի մի շարք մասնակիցների՝ շինծու մեղադրանքով․ «Ադեկվադ»


20:09 , 20 նոյեմբեր, 2020

Քննչական կոմիտեն որոշում է կայացրել ձերբակալել Արթուր Դանիելյանին և այսօրվա տարերային ակցիայի մի շարք մասնակիցների՝ շինծու և ծիծաղելի մեղադրանքով: Այս մասին ասված է «Ադեկվադ» միաբանության տարածած հայտարարության մեջ։

«Այժմ նրանք գտնվում են Զեյթունի քննչականում և այնտեղ են շտապում Ադեկվադ միաբանության այն անդամները, որոնք մինչև այս պահը գտնվում էին Ոստիկանության Արաբկիրի բաժնում:

Սրան անգամ իմաստ չունի որևէ իրավական գնահատական տալու, որովհետև այս գործողությունները իրավական հարթությունից դուրս են: Սա դավաճան Նիկոլի մահացող իշխանության վերջին հուսահատ ջղաձգումներն են»,- ասված է «Ադեկվադ» միաբանության հայտարարության մեջ։