Ինչ կենսագրություն ունի նորանշանակ սոցապնախարարը


16:15 , 20 նոյեմբեր, 2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ  նախարար  Մեսրոպ Առաքելյանը 36 տարեկան է:

Կրթությունը

Սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, տնտեսագիտության թեկնածու է։

2008թ–ին Ռուսաստանի ժողովրդական տնտեսության ակադեմիայում «Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» թեմայով դասընթացներ է անցել։

Աշխատանքային գործունեությունը

2004-13 թթ. աշխատել է «ՎՏԲ-Հայաստան բանկում»,

2013-ից աշխատել է «Արդշինինվեստբանկում»` որպես ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ և վարկային ռիսկի կառավարման վարչության պետ։

Ունի բանկի գործադիր տնօրենի որակավորում:

2008թ.-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։