Տղամարդը ոչ սթափ վիճակում կեղծ ահազանգ է տվել ԱԻՆ


12:18 , 2 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Այսօր ժամը 05.09-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Ալեքսանյան» օղու գործարանի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ Մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ:

Պարզվել է, որ ահազանգողը գտնվում է ոչ սթափ վիճակում և նրա հաղորդած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Որոնողական աշխատանքները դադարեցվել են: