«Մենք պարտավոր ենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը». Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր


12:58 , 20 նոյեմբեր, 2020

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  և կից կատարել հետևյալ գրառումը.

«Մենք պարտավոր ենք ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Շնորհակալ եմ Էքս-Մարսելի շրջանի մետրոպոլի նախագահ Մարտին Վասալին՝ խորհրդանշական կերպով ճանաչելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Սա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մղվող պատերազմ է ոչ միայն հայերի դեմ, այլև ողջ քաղաքակրթության:

Չորեքշաբթի օրը Բրունո Ռետեյոյի մտահղացմամբ և խորհրդարանական բազմաթիվ խմբերի աջակցությամբ մենք Սենատում բանաձև ներկայացրինք, որը սահմանում է մեր աջակցությունը Հայաստանին, Թուրքիայի դատապարտումը, Արցախի Հանրապետության ճանաչումը, ինչպես նաև կոչ է անում պահպանել մարդկության մշակութային ժառանգությունը»: