Մարկ Սաղաթելյանին վերջին հրաժեշտը` այսօր


12:16 , 2 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Այսօր` ժամը 13.00-ին, տեղի կունենա սիրված շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի թաղման արարողությունը։

Աճյունը կամփոփվի ընտանեկան գերեզմանատանը։ 

Նշենք, որ Մարկ Սաղաթելյանը մահացել է հուլիսի 31-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ:

Ի դեպ, հուլիսի 30-ին Մարկը պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել էր: