Բրիտանիայի վարչապետը արքայազն Ջորջին նվիրել է Ռոալդ Դալի հեքիաթների ժողովածուն


12:07 , 2 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը արքայազն Ջորջին նվիրել է Ռոալդ Դալի հեքիաթների ժողովածուն՝ գրում է բրիտանական Metro-ն: 

Փոխվարչապետ Նիկ Քլեգն իր հերթին արքայազն Ուիլյամին և Քեյթ Միդլթոնին ուղարկել է նվեր, որը նրանց կարող է պետք գալ հիմա. քաղաքական գործիչը նրանց մի մեծ փաթեթ սուրճ է նվիրել: «Տղաների ծնողներ լինելով՝ ես ու կինս գիտենք, թե փոքրիկ տղա պահելիս որքան անհրաժեշտ է սուրճը»,- հայտնել է Քլեգը:

Լեյբորիստների առաջնորդ Էդ Միլիբենդն արքայազնին խնձորենու տնկի է նվիրել: Քաղաքական գործչի խոսքով՝ սա առաջնեկի ծննդյան առթիվ արվող ավանդական նվեր է: