Սյունիքն է աշխարհագրական այն հյուսվածքը, որով անխափան հոսող Հայաստանի կենսական ավիշը պետք է ապահովի ցավալիորեն կրկին սաղմնային վիճակ ետ շպրտված մեր Հայրենիքի վերածնունդը և ամրացումը


02:09 , 20 նոյեմբեր, 2020

Սյունիքը․ սա է աշխարհագրական այն հյուսվածքը, որով անխափան հոսող Հայաստանի կենսական ավիշը պետք է ապահովի ցավալիորեն կրկին սաղմնային վիճակ ետ շպրտված մեր Հայրենիքի վերածնունդը և ամրացումը։

Սյունիքը․ սա է լեռնային այն փրկության կղզին, որին խարսխված՝ Հայաստանի ցավալիորեն խոցված, բայց չխորտակված նավատորմիղը նորոգությունից հետո պետք է սկսի իր հաղթական նավարկությունը մեր Հայրենիքի արշիպելագում։

Սյունիքն է Հայաստանի վերածննդի Ալֆան և Օմեգան, Սյունիքն է մեր Հայրենիքի վերածննդի աշխարհագրական աստվածը։

#հավերժականՀայաստանը