«Մարսելի քաղաքային խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը». Մասիս Մայիլյան


01:45 , 20 նոյեմբեր, 2020
Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ, որում, մասնավորապես, իր մտահոգությունը հայտնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, կոչով դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ միջազգային հանրության հետ մեկտեղ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը՝ տարածաշջանում վերջնական տեւական խաղաղություն հաստատելու եւ Արցախի բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով: