«Ադրբեջանցիները պայթեցրել են Շուշիի Կանաչ ժամի գմբեթները». Գագիկ Համբարյան


01:22 , 20 նոյեմբեր, 2020

Մինչ Հայասատանի վարչապետ Նիկոլ Անհողն իր խայտառակվելը փորձում է փաթաթել սրա-նրա վզին ու հանդես է գալիս հիստերիկ և անմեղսունակ հայտարարություններով, իր նման ազգադավի պատճառով առանց մեկ կրակոցի ադրբեջանցիների վերահսկողության տակ են անցնում ահռելի տարածքներ։ Օրինակ՝ ադրբեջանական զինուժը վաղը կմտնի Ակնա (Աղդամ) ու կհաստատվի Ասկերանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

Իսկ Նիկոլի կողմից Ադրբեջանին զիջված մյուս տարածքներում տականք թուրքը շարունակում է իր պղծարար գործունեությունը։ Այսօր ԶԼՄ-ները լուսանկարներ տարածեցին, թե ինչպես են ազերիները պայթեցրել Շուշիի Կանաչ ժամի գմբեթները՝ պղծելով նաև Շուշիում երկրորդ հայկական եկեղեցին։

Սարսափելի ցավ եմ ապրում ու չգիտեմ ինչ անել։

Հետաքրքրիր է, Նիկոլը չի հետևո՞ւմ ադրբեջանական ԶԼՄ-ներին և թելեգրամ ալիքներին, չի՞ գիտակցում իր արարքի ամբողջ սարսափը և ազգադավությունը։ Նորմալ մարդ լինելու պարագայում այս ամենի մեղավորը կա՛մ կմեկուսանար, կա՛մ էլ ինքնասպան կլիներ։ Բայց մենք խոսում ենք փողոցային իշխանության ներկայացուցիչ Նիկոլի մասին։