Ատլետիկոյի պաշտպանը բաց կթողնի Բարսելոնայի դեմ հանդիպումը


00:46 , 20 նոյեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Մանուել Սանչեսը վնասվածք ունի:

Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը վնասել է ազդրի մկանները:

Այսպիսով, Սանչեսը  բաց կթողնի նոյեմբերի 21-ին կայանալիք «Բարսելոնայի» դեմ հանդիպումը: