Արցախի օմբուդսման Արտակ Բեգլարյանը հերթական անգամ բարձրացրել է տուժած արցախցիների հարցը։ Այս անգամ նա անգլերենով տեսաուղերձ է հրապարակել` դիմելով միջազգային հանրությանը։
«Մարտակերտի շրջանի 7 գյուղերի բնակիչների ճնշող մեծամասնությունը երեսուն տարվա մեջ երկրորդ անգամ են տուն կորցնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Նոր Մարաղա, Նոր Հայկաջուր, Նոր Կարմիրավան, Նոր Սեյսուլան, Նոր Այգեստան, Նոր Ջրաբերդ և Հովտաշեն գյուղերի բնակիչները կորցրել են իրենց առաջին տները 1990-ականների պատերազմում ՝ ադրբեջանական օկուպացիայի պատճառով: Այժմ նրանք կրկին ստիպված են լքել իրենց տները», – ասել է Բեգլարյանը։