Դատարանը մերժել է Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը․ պաշտպան


17:05 , 19 նոյեմբեր, 2020

Դատարանը մերժել է Աշոտ Մինասյանի կալանավորման միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Երեկ ունեցել ենք շուրջ 5 ժամ տևողությամբ դատական նիստ հրամանատար Աշոտ Երկաթի գործով: Հուսով եմ՝ պատկերացրիք ԱԱԾ և Դատախազության վճռականությունը և մեր ճշմարտության, ստի ու ապօրինության դեմ պայքարը:

Դատարանը կալանավորման միջնորդությունը մերժեց»,- գրել է Վարդևանյանը։