«Փարիզի խորհուրդը կողմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի հայերին օգնելու համար միջոցառումներ անցկացնելու ծրագրին». Փարիզի քաղաքապետ


16:02 , 19 նոյեմբեր, 2020

Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոն իր թվիթերյան էջում գրառում է կատարել.

«Փարիզի խորհուրդը կողմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի հայերին օգնելու մի քանի միջոցառումներ անցկացնելու ծրագրին: Խորհրդի անդամները խիստ մտահոգված են շաբաթներ տևած հակամարտության պատճառով և ցանկություն են հայտնում, որ Արցախի Հանրապետությունը ճանաչվի: Լրացուցիչ 50,000 € օգնություն կտրամադրվի Ֆրանսիայում հայկական հիմնադրամին»: