Արման Պապյանը բարոյահոգեբանական տեռորի է ենթարկել Անի Կարապետյանին՝ հարցնելով, թե․ «Ինչ ես ինձնից ուզում դու»


16:12 , 19 նոյեմբեր, 2020

ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից մեր աղբյուրը տեղեկացրեց, որ այսօր Երևանի Ագաթանգեղոս փողոցից բերման ենթարկված ընդդիմադիրները` քաղաքագետ Անի Կարապետյանն ու իր ընկերները, բաժանմունք բերվելու առաջին իսկ պահից ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի: Մասնավորապես՝ նրանց վրա է հարձակվել անմիջապես բաժնի պետ, փոխգնդապետ Արման Պապյանը` գոռգռալով և հայհոյանքներով: Նա բարոյահոգեբանական տեռորի է ենթարկել հատկապես Անի Կարապետյանին՝ հարցնելով, թե․ «Ինչ ես ինձնից ուզում դու»:


Ոստիկանության այսօրինակ պահվածքն առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս, եթե հաշվի առնենք, որ կապիտուլյացիայի, հողեր տալու և երկիրը քաղաքացիական պատերազմի վտանգի տակ դրած մարդկանց ոստիկանությունն այսպիսի հանցավոր էնտուզիազմով է պաշտպանում:
Սա խայտառակություն է, ուրիշ ոչինչ: