Աշոտ Մուրադյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ


12:20 , 19 նոյեմբեր, 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աշոտ Մուրադյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Աշոտ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ», - նշված է վարչապետի որոշման մեջ։