Ինչո՞ւ հենց Արա Այվազյանը նշանակեց ԱԳ նախարար. «Ժողովուրդ»


09:45 , 19 նոյեմբեր, 2020

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Արա Այվազյանը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարար: Վերջինս ունի բավականին հարուստ կենսագրություն:

Եվ հետաքրքիր է, որ նա վերջերս՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին է ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, մինչ այդ նա տարբեր երկրներում եղել է արտակարգ եւ լիազոր դեսպան: Այդ երկրներն են՝ Մեքսիկան, Կոստա Ռիկան, Կուբան, Հոնդուրասը, Գվատեմալան եւ Պանաման: