Երևանի Շինարարների փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել


03:23 , 19 նոյեմբեր, 2020

Նոյեմբերի 18-ին` ժամը 21։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Մարինա Ա․-ի (ծնված 1958 թ․) դին։