«Հայաստանի հասարակությանը նա չէր խոստացել խաղաղություն․ այդ դեպքում ո՞ւմ էր խոստացել նշյալ խաղաղությունը»․ Արմեն Աշոտյան


02:12 , 19 նոյեմբեր, 2020

Հիշում եք, չէ՞, մարդամեկի հարցազրույցը BBC-ին։

Պատերազմից մի ամիս առաջ էր։

Լրագրող Ստեֆան Սակուրն իր հարցով փաստացի գաղտնազերծեց, որ մարդամեկն իշխանության է եկել խաղաղության խոստումներով. «Դուք իշխանության եկաք խաղաղության խոստումներով, սակայն…»:

Սակայն նա իշխանության գալիս Հայաստանի հասարակությանը չէր խոստացել խաղաղություն, նման խոսք նրա ելույթներում դժվար է գտնել:

Այդ դեպքում ո՞ւմ էր խոստացել նշյալ խաղաղությունը, այդ պահին հայտնի չէր:

Հիշեք, որ BBC-ի լրագրողի հարցն անգամ չզարմացրեց նրան։ Նա չհերքեց լրագրողի հնչեցրած միտքը:

Փաստացի, նոյեմբերի 10-ին նա վերջապես կատարեց իր այդ խոստումը։ Կապիտուլյացիայի տեսքով։

Մեր հաշվին։ Արցախի հաշվին։ Հայրենիքի հաշվին։

Совпадение? Не думаю...

#հողատու