Պաշտոնական. Սուարեսը բաց կթողնի Բարսելոնայի դեմ հանդիպումը


00:51 , 19 նոյեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը, որն այս պահին գնտվում է Ուրուգվայի հավաքականի ճամբարում, կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որը, ինչպես առաջինը, դրական պատասխան է ունեցել:

Այդ պատճառով ուրուգվայցին բաց կթողնի նոյեմբերի 21-ին Լա Լիգայի հերթական տուրի շրջանակում նախատեսված «Բարսելոնայի» դեմ հանդիպումը, որտեղից նա հեռացավ հարկադրաբար. Սուարեսի հետ հույսեր չէր կապում «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:

Սուարեսն առայժմ կմնա հայրենիքում՝ մինչը բուժվելը:

Նոյեմբերի 25-ին, ՉԼ-ի շրջանակում, մադրիդյան թիմը կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ: Դեռ հայտնի չէ Սուարեսի՝ այդ խաղին մասնակցելու հավանականությունը: