Զանգվածային ծեծկռտուք` «Չերնոմորեց»-«Ցրվենա Զվեզդա» խաղից հետո. Տեսանյութ


10:52 , 2 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

«Չերնոմորեց»-ի 20 երկրպագուներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել` Սերբիայի «Ցրվենա Զվեզդա»-ի դեմ հանդիպումից հետո: Այդ մասին հայտնել է ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Կերնիցկին:

«Մենք լավ էինք նախապատրաստվել այս խաղին, ռադիոհաղորդագրություն էինք նախապատրաստել սերբ երկրպագուների համար: Հանդիպման առաջին մասը նորմալ պայմաններում անցավ: Սակայն երկրորդ խաղակեսի ընթացքում իրավիճակը սկսեց փոխվել, լարվածություն ստեղծվեց: 

Տեղեկություն ստացանք, որ սերբ երկրպագուները պատրաստվում են ընդհատել խաղը նհանդիպման ավարտից 15 րոպե առաջ: Մենք միջոցներ ձեռքնակեցինք, բայց միջադեպն, այնուամենայնիվ, տեղի ունեցավ: Մեր երկրպագուներից մեկը դաժան ծեծի է ենթարկվել, նա բազմաթիվ կոտրվածքներ ունի: Մենք կօգնենք բոլորին, ով տուժել է միջադեպի հետևանքով»,- հայտնել է Կերնիցկին: